2021 թվականին Հարենական վոլեյբոլը տոնում է իր 95-ամյակը:Այս տարելիցը տոնելու համար ՀՎՖ անցկացնելու է մարզական միջոցառում Գյումրի քաղաքում՝ նվիրված Հայկական վոլեյբոլի 95-ամյակին:
Ինչպես նաև տարվա ընթացքում կանցկացվեն մի շարք մրցաշարեր և փառատոններ՝ նվիրված Հայկական վոլեյբոլի 95-ամյակին:
Ներկայացնում ենք կարճ պատմանական ակնարկ Հայկական վոլեյբոլի պատմությունից՝
<<Հայաստանի մարզաշխարհի վետերանների վկայությամբ` 1926 թվականին, Լենինականի զորամասերից մեկում ռուս սահմանապահ մարզիկները մայիսմեկյան տոնակատարության շրջանակներում ցուցադրեցին «վոլեյբոլ» խաղը: Այն շատ դուր եկավ ցուցադրմանը ներկա Լենինականի մարզիկներին: Զինվորական մարզիկների օգնությամբ լենինականցիները յուրացրեցին նոր խաղի կանոնները, տեխնիկական հնարքները և արդեն 3 ամիս անց ցանկացան մրցել զինվորական մարզիկների հետ>>: