Ձյան վոլեյբոլ

Ծաղկաձոր քաղաքում ավարտվեց Ձյան Վոլեյբոլի 2021 թվականի Հայաստանի առաջնությունը։
Առաջնությանը մասնակցեցին 10 կանանց և 12 տղամարդկանց թիմեր:
Առաջնության ընթացքում տեղի ունեցան շատ հետաքրքիր և դիտարժան խաղեր ՝ լի լարված պահերով:

Առաջնության եզրափակիչ օրը՝ ՖԻՄԱ-1 և ՖԻՄԱ-3 թիմերը մրցեցին տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանանալու համար:
Հաղթեց ավելի փորձառու ՖԻՄԱ-1 թիմը 2:0 հաշվով,ճանաչվելով առաջնության չեմպիոն:
ՖԻՄԱ-2 թիմը 3-4 տեղերի համար մրցեց ՀՊՏՀ թիմի հետ և հաղթեց 2:0 հաշվով:
Կանանց պայքարում Վան-1 թիմը կիսաեզրափակչում մրցեց ՎԲԵԹ-2 թիմի հետ: Դիտարժան և լարված պայքարում Վան-1 թիմը հաղթեց 2: 1 հաշվով և անցավ եզրափակիչ:
Երկրորդ կիսազրափիչ խաղում հանդիպեցին Ավան-1 և Վան-2 թիմերը,այս խաղում հաղթեց Ավանի թիմի աղջիկները 2:0 հաշվով:
Առաջնության 3-4 տեղերի համար մրցեցին Վան-2 և Վբեթ-2 թիմերը,որտեղ հաղթեց Վան-2 թիմը՝2:0 հաշվով:
Եզրափակչում մրցեցին Վան-1 և Ավան-1 թիմերը:
Ավելի ուժեղ գտնվեցին Վան-1 թիմի աղջիկները,հաղթելով 2:0 հաշվով:
Մրցանակաբաշխությանը ներկա էին Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն նվաճումների վարչության պետ Արթուր Սեդրակյանը:
Առաջնության հաղթող թիմերը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և նվերներով: