Հանդիպում Կոտայքի մարզպետի հետ

Այսօր կայացել է հանդիպում ՀՀ Կոտայքի մարզպետ՝ Մեսրոպ Մեսրոպյանի և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոտայքի մարզում մարզաձևի զարգացմանը նպաստող մի շարք կատարված աշխատանքները և ապագայում վոլեյբոլի նոր խմբերի և թիմերի ձևավորման հարցեր:
 
ՀՎՖ գլխավոր քարտուղարը իր խոսքում նշել է մարզաձևի զարգացման համար մարզում ՀՎՖ կողմից հաջող իրականցվող «Վոլեյբոլը դպրոցում» ծրագրի մասին,ինչպես  նաև պատրաստակամություն հայտնել այն մարզում ընդլայնելու համար:
 
Առաջարկը մեծ գոհունակությամբ ընդունվել է Կոտայքի մարզպետի կողմից և առաջիկայում վոլեյբոլի երկու փառատոններ կանցկացվի Հրազդան քաղաքի միջնակարգ դպրոցներում:
Հանդիպման ընթացքում Կարեն Ասմարյանը ներկայացրել է ֆեդերացիայի կողմից մարզում կառուցվող լողափնյա վոլեյբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքների մասին:
 
Երկու կողմերը իրենց խոսքերում շատ կարևորեցին նմանատիպ հանդիպումները և պայմանավորվածություն ձեռք բերվեց արդեն մյուս հանդիպումը կազմակերպել ս/թ մարտի 29-31-ը Եղվարդ քաղաքում կայանալիք վոլեյբոլի Կոտայքի մարզային պատանեական առաջնության ժամանակ: