ՖԻՄԱ տղամարդկանց և ԽՄՕՄՄ կանանց թիմերը ՀՎՖ գավաթակիրներ:

  • Ս/թ մարտի 19-ից-21-ը Երևան քաղաքի ՀՊՏՀ մարզադահլիճում կայացավ ՀՎՖ 2021 թվականի գավաթի խաղարկությունը,որին մասնակցեցին չորսական թիմեր: Գավաթի խաղարկության ընթացքում տղամարդկանց թե կանանց հանդիպումներում կայացան գեր լարված հանդիպումներ և մասնակից մի քանի թիմերը ցուցադրեցին բարձ մարզական պատրաստություն և կամային բարձր հատկություններ: Կանանց պայքարում բոլոր չորս թիմերը՝ ԽՄՕՄՄ, Վան, ԲՊՀ, Ավան պայքարեցին մրցանակային բարձր տեղերի համար,բայց ի վերջո ավելի ուժեղ գտնվեց ԽՄՕՄՄ թիմը՝ հաղթելով իր բոլոր մրցակիցներին:Երկրորդ տեղ գրավեց Վան թիմը,երրորդ տեղ գրավեց ԲՊՀ,իսկ չորրորդ տեղ Ավան թիմը: Գավաթի խաղարկության կանանց պայքարում լավագույն մարզիկների ճանաչվեցին՝Վերոնիկա Կոշկարյանը /ԽՄՕՄՄ/,Աննա Գալուտյանը /Վան/ և Սոնա Սահակյանը /ԲՊՀ/ թիմերից: Տղամարդկանց պայքարում ՀՎՖ գավաթին տիրանալու համար հիմնական հավակնորդներն էին համարվում ՖԻՄԱ և ԽՄՕՄՄ թիմերը,որոնց հանդիպումը կայացավ մարտի 20-ին: Հանդիպումը ստացվեց շատ լարված և հետաքրքիր: ԽՄՕՄՄ թիմը համալրված էր երիտասարդ և խոստումնալից մարզիկներով,սակայն ավելի փորձառու ՖԻՄԱ թիմի մարզիկները կարողացան հաջողության հասնել ԽՄՕՄՄ թիմի նկատմամբ 3:1 հաշվով: Տղամարդկանց գավաթի խաղարկությունում երրորդ տեղ գարավեց ՃՇՀԱՀ,իսկ չորրորդ տեղ Գյումրի թիմերը: Տղամարդկանց պայքարում լավագույն մարզիկներ ճանաչվեցին՝ Վահե Նազարյանը /ԽՄՕՄՄ/,Անդրէ Սիմոնին/ՃՇՀԱՀ/ և գավաթակիր թիմից՝ Արման Միսկարյանը: Այսօր արդեն մեկնարկ տրվեց ՀՀ վոլեյբոլի տղամարդկանց 2021 թվականի առաջնությանը և կայացավ առաջնության վիճակահանությունը: Նշենք,որ ՀՎՖ որոշմամբ 2021 թվականի վոլեյբոլի տղամարդկանց ՀՀ առաջնությունը անցկացվելու է նոր ֆորմատով՝ապրիլ-հունիս և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝չորս փուլերով: Թիմերը հանդես են գալու մեկնումներով համակարգով, յուրաքանչյուր շաբաթ և կիրակիր օրերին անցկացվելու է ռեգուլյար ՀՀ առաջնության փուլերը: Նույն ֆորմատը գործելու է նև կանանց ՀՀ առաջնության համար: