Լողափնյա վոլեյբոլ

ՀՀ Մ18 տարեկանների լողափնյա վոլեյբոլի հավաքականը՝ Խաչատուր Ասմարյան/Վահե Նազարյան զույգը՝ մարզիչ Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ պատրաստվում է Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնությանը,որը կկայանա սեպտեմբերի 16-21 Թուրքիայի Իզմիր քաղաքում:
 
Այսօր մեր թիմի մարզումը լուսաբանելու համար թիմը հյուրընկալել էր ՀՎՖ գլխավոր հովանավոր ՎԲԵԹ ընկերության լրատվական բաժնի ներկայացուցիչները:
 
Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին: