Ռայիկ Ղուկասյանը ընտրվում է անկախ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ (1991-1998թթ.):
Հայաստանը անդամագրվում է Եվրոպայի և աշխարհի վոլեյբոլի ֆեդերացիաներին:
1992
Անկախ Հայաստանի առաջին չեմպիոնի կոչումը նվաճում են Էջմիածնի «Օազիս» կանանց և Երևանի «Նաիրի» տղամարդկանց թիմերը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Իրանում մասնակցեց խոշոր միջազգային մրցաշարի:
1994
Հայաստանի կանանց հավաքական թիմը Վիեննայում մասնակցեց Եվրոպայի հավաքական թիմերի ընտրական մրցաշարի:
1995
Իրանի Նահաբադ քաղաքի տղամարդկանց հավաքականը Հայաստանում ցուցադրում է բարձրակարգ խաղ:
Արմավիրի տղամարդկանց թիմը 1-ին անգամ նվաճում է ՀՀ չեմպիոնի կոչմանը:
1996
Արթիկում անցկացվեց Նավասարդյան խաղերում չեմպիոնի կոչումը նվաճում է Երևանի կանանց հավաքականը:
1998
ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսում ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Ռոբերտ Ջանիբեկյանը (1998-2003թթ.):
1999
Անցկացվեց Համահայկական 1-ին խաղերը: Վոլեյբոլի մրցաշարում 1-ին տեղ գրավեցին Երևանի կանանց (մարզիչ` Խ. Ասմարյան) և տղամարդկանց (մարզիչ` Ռ. Սուլթանյան) թիմերը:
2000
Առաջին անգամ ՀՀ կանաց չեմպիոն է հռչակվում Արթիկի թիմը (մարզիչ` Հ. Գրիգորյան):
2001
Համահայկական 2-րդ խաղերում նորից չեմպիոնի կոչումը նվաճում են Երևանի կանանց (մարզիչ` Խ. Ասմարյան) և տղամարդկանց (մարզիչ` Ռ. Ջանիբեկյան) թիմերը:
«Թավրիզ – 2001» միջազգային մրցաշարի հաղթող է դառնում Երևանի բժշկական քոլեջի «Նժդեհ» կանանց թիմը:
2002
ՀՀ չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճում է Սիսիանի կանանց թիմը:
Հայաստանի աղջիկների հավաքական թիմը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների պատանեկան թիմերի մրցաշարին:
2003
ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիան ղեկավարեց Խ. Ասմարյանը (2003-2010թթ.):
Համահայկական 3-րդ խաղերում հաղթողներ ճանաչվեցին Ստամբուլի կանանց և Երևանի տղամարդկանց (մարզիչ` Ա. Խաչատրյան) թիմերը: Սիսիանի թիմը գրավեց 2-րդ տեղը:
2004
ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի հարցումների արդյունքներով ՀՀ 20-րդ լավագույն տղամարդ վոլեյբոլիստ է ճանաչվում Նորայր Շահբազյանը, կին վոլեյբոլիստուհի` Նինա Մուրադյանը, մարզիչ` Ռոբերտ Զաքարյանը, մրցավար` Սերգեյ Արակչյանը:
2002
ՀՀ չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճում է Սիսիանի կանանց թիմը (մարզիչ՝ Ա.Հակոբյան):
2006
ՖԻՄԱ վոլեյբոլի տղամարդկանց թիմը (մարզիչ` Կ. Ասմարյան) առաջին ահգամ նվաճում է ՀՀ չեմպիոնի կոչումը:
2009
ՀՀ վոլեյբոլի չեմպիոնի կոչումը 10-րդ անգամ նվաճում է Երևանի բժշկական քոլեջի «Նժդեհ» կանանց թիմը:
2010
ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար է ընտրվում Կարեն Ասմարյանը:
Հոկտեմբերին ՀՀ վոլեյբոլի նախագահ է ընտրվում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
2011
Համահայկական 5-րդ խաղերի չեմպիոնի կոչումը նվաճում են Երևան տղամարդկանց թիմը(մարզիչ` Կ. Ասմարյան), 2-րդ և 3-րդ տեղերը գրավում են Ստեփանակերտ և Թբիլիսի թիմերը:Կանանց մոտ չեմպիոնի կոչումը նվաճում է Չալթր թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը գրավում են Սիսիան և Երևան թիմերը:
2012
ՀՀ բարձրագույն խմբի հաղթողներ են ճանաչվում`տղամարդկանց <<ՖԻՄԱ>> և կանանց <<Սյունիք>> թիմերը:
2013
Երևանի <<ՖԻՄԱ>> տղամարդկանց թիմը 8-րդ անգամ անընդմեջ նվաճում է ՀՀ չեմպիոնի կոչումը(մարզիչ՝Կ.Ասմարյան):,կանանց մոտ <<Սյունիք>> թիմը նվաճում է ՀՀ չեմպիոնի կոչումը (մարզիչ՝Ա.Հակոբյան)::
Հոկտեմբերի 29-ին ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվում ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղար`Արթուր Բաղդասարյանը:
2014
Երևանի <<ՖԻՄԱ>> տղամարդկանց թիմը 9-րդ անգամ անընդմեջ նվաճում է ՀՀ չեմպիոնի կոչումը,կանանց մոտ <<Նժդեհ>> թիմը ճանաչվում է ՀՀ չեմպիոն:
ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղաների զույգը առաջին անգամ մասնակցում է ԱԵԵՎԳԱ միջև 18 տարեկանների առաջնությանը`Վիլնյուս քաղաքում և գրավում 12 տեղ:
2015
Հուլիս ամսին առաջին անգամ Հայաստանում անցկացվում են Արևելյան Եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի միջև 18 տարեկանների առաջնությունը`Սևան քաղաքում:
Համահայկական 6-րդ խաղերի չեմպիոնի կոչումը նվաճում են Երևան տղամարդկանց թիմը(մարզիչ`Ն.Նիկողոսյան), 2-րդ և 3-րդ տեղերը գրավում են Արմավիր և Ստեփանակերտ թիմերը:
Կանանց մոտ երկրորդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճում է Չալթր թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը գրավում են Երևան և Սյունիք թիմերը:
Համահայկական 6-րդ խաղերի ծրագրով անցկացվեց լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնություն,հաղթողներ դարձան տղամարդկանց Երևանի թիմերը`/1-3 տեղեր/,կանանց մոտ հաղթեց Սյունիք կանանց զույգը,2-3 տեղերը գրավեցին Երևանի թիմերը:
Փետրվարին առաջին անգամ Ծաղկաձոր քաղաքում անցկացվեց ՀՀ 2015 թվականի ,,Ձմեռային վոլեյբոլ,, կանանց և տղամարդկանց առաջնությունը:
Հայաստանում անցկացվեց Արևելյան Եվրոպական Երկրների Ասոցիացիայի համաժողովը,որին մասնակցեցին իննը երկրների ֆեդերացիաների նախագահներ և ներկայացուցիչներ:
2016
Հայաստանի լողափնյա վոլեյբոլի մինջև 22 տարեկանների հավաքականը առաջին անգամ մասնակցեց Մ22 լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի տղաների և աղջիկների առաջնությանը:
Երևանում կազմակերպվեց լողափնյա վոլեյբոլի առաջին միջազգային մրցաշար:
<<ԽՄՕՄՄ>> կանանց թիմը նվաճում է ՀՀ առաջնությունում առաջին տեղ (մարզիչ՝Ռ.Ջանիբեկյան),իսկ <<ՖԻՄԱ>> տղամարդկանց թիմը 11-րդ անգամ նվաճում է ՀՀ առաջնությունում առաջին տեղ(մարզիչ՝Կ.Ասմարյան):
2017
Երևան քաղաքում կազմակերպվեց <<Ձյան վոլեյբոլ>> մարզաձևից ՀՀ առաջնություն,իսկ Գյումրի քաղաքում անցկացվեց ,,Ձյան վոլեյբոլ,,-ի ՀՎՖ գավաթի խաղարկություն:
թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվում Հրաչյա Մուրադյանը:սեպտեմբերի 13-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվում Հրաչյա Մուրադյանը:
թվականի նոյեմբերի 18-ին Երևան է ժամանում Վոլեյբոլի Եվրոպայի Կոնֆեդերացիայի նախագահ՝ Ալեքսանդր Բորիչիչը:
թվականին <<ԽՄՕՄՄ>> կանանց թիմը երկրորդ անգամ նվաճում է ՀՀ առաջնությունում առաջին տեղ (մարզիչ՝Ռ.Ջանիբեկյան),իսկ <<ՖԻՄԱ>> տղամարդկանց թիմը 12-րդ անգամ նվաճում է ՀՀ առաջնությունում առաջին տեղ(մարզիչ՝Կ.Ասմարյան):
2018
սեպտեմբերին Երևանում անցկացվեց լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց Արևելյան Եվրոպական երկրների առաջնությունը,որը համարվում է օլիմպիական խաղերի ռեյտինգային մրցաշար:
ՀՀ տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունում հաղթող է դառնում Ստեփանակերտի <<Արցախ>> թիմը(մարզիչ՝Վ.Ղահրամանյան),կանանց մոտ հաղթում է <<ԽՄՕՄՄ>> թիմը (մարզիչ՝Ռ.Ջանիբեկյան):
Երևանում առաջին անգամ անցկացվեց Մ15 տարեկան տղաների Եվորպայի առաջնության Արևելյան Եվրոպական երկրների ընտրական առաջնությունը,որին մասնակցեցին իննը երկրների թիմեր՝հաղթող ճանաչվեց Լեհաստանի թիմը,երկրորդ տեղ գրավեց՝Ռուսաստանի,երրորդ տեղ գրավեց ՝Ուկրաինայի թիմը:
2019
Համահայկական 7-րդ խաղերի ծրագրով անցկացվեց լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնություն,հաղթող դարձավ տղամարդկանց Թբիլիսիի թիմը,կանանց մոտ հաղթեց Երևան-1 կանանց զույգը՝Դիանա Մելքումյանն/ Մերի Պողոսյանը (մարզիչ՝Շողիկ Բալյան):
սեպտեմբերի 1-ին Երևանում անցկացվեց լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց Արևելյան Եվրոպական երկրների առաջնությունը,որը համարվում է օլիմպիական խաղերի ռեյտինգային մրցաշար:Մրցաշարին մասնակցեցին հինգ երկրների 12 թիմեր:
ՀՀ տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունում երկրորդ անգամ անընդմեջ հաղթող է դառնում Ստեփանակերտի <<Արցախ>> թիմը(մարզիչ՝Վ.Ղահրամանյան),կանանց մոտ չորրորդ անգամ անընդմեջ հաղթում է <<ԽՄՕՄՄ>> թիմը (մարզիչ՝Ռ.Ջանիբեկյան):
2020
հուվարի 29-31-ը Ծաղկաձոր քաղաքում անցկացվեց Ձյան վոլեյբոլի Արևելյան Եվրոպական Երկրների ասոցիացիայի տղամարդկանց և կանանց առաջին մրցաշարը,որտեղ տղամարդկանց մրցաշարում հաղթողներ դարձան Հայաստան-2 թիմի ներկայացուցիչներ՝Անդրէ Սիմոնին,Խաչատուր Ասմարյանը,Վահե Նազարյանը և Սամվել Ղասաբօղլյանը:Կանանց մոտ առաջնության չեմպիոններ դարձան Ռուսաստանի թիմը,2-րդ և 3-րդ տեղեր գրավեցին Հայաստանի թիմերը:
թվականի փետրվարի 3-5-ը Ծաղկաձոր քաղաքում անցկացվեց Ձյան վոլեյբոլի <<Եվրոպայի տուր>>-ը,որին մասնակցեցին 12 երկրների 18 տղամարդկանց և 6 կանանց թիմեր:Կանանց մոտ երրորդ տեղ գրավեց Հայաստանը ներկայացնող քառյակը: Նվաճելով առաջին անգամ Եվրոպական մրցաշարերում առաջին բրոնզե մեդալը: