Ռուսաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը՝(Արխիպով/Գանչարով զույգը ) Արևելյան Եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնության չեմպիոն:

Այսօր Երևանի Գրանդ մարզահամալիրում ավարտվեց Արևելյան երկրների Եվրոպայի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 14 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Վրաստանից: Այսօր վաղ առավոտյան կայացան կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները: Այսօր կայացան ամենափորձառու թիմերի խաղերը: Կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի ունեցան (Էվերտ/Չուխենկով) ՌուսաստանՍ-Բելառուս Միտրաֆանաու/Բիալկևիչ) և Արխիպով/Գոնչարով Ռուսաստան-Կոստրով/Ակսենով Ռուսաստան թիմերի միջև: Եզրափակիչ փուլ էին անցել Բելառուսի և Ռուսաստանի հավաքականները: Ռուսական թիմերը պայքարեցին երրորդ տեղի համար, հաղթեցին (Էվերտ / Չուխենկով) զույգը` 2: 0 հաշվով: Առաջին տեղի համար պայքարում էին Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները, Ռուսաստանի հավաքականը (Արխիպով / Գոնչարով) հաղթեց 2: 0 հաշվով: Ինչպես գիտենք, մրցաշարին մասնակցում էին նաեւ հայկական թիմերը, Խաչատուր Ասմարյան / Վահե Նազարյան զույգը գրավեց 5 -րդ հորիզոնականը: Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՎՖ-ի նախագահ Հրաչյա Մուրադյանը և այլ ներկայացուցիչներ ներկա էին մրցանակաբաշխությանը և պարգևատրեցին մրցանակային տեղեր գրաված թիմերին: ՀՎՖ-ի կողմից մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով, գավաթներով և հատուկ նվերներով: ՀՎՖ-ն նաև հատուկ մրցանակներ էր սահմանել մրցաշարի մրցավարների և կազմակերպիչների համար, ինչպիսիք են Քշիշտոֆ Վոյտունիկը (Լեհաստան), Պավել Ռեմիզովը (Ռուսաստան), Գրիգորի Ամբարյանը, Սմբատ Գևորգյանը, Հովհաննես Ասմարյանը, Սյուզաննա Խաչատրյանը, Իրինա Հովսեփյանը, Օֆելյա Մաթոսյանը, Սվետլանա Մարգարյանը, Աննա Գալուստյանը, Իրինա Գալստյանը, ինչպես նաև առաջնության սուպեվայզեր ՝ Դարիուս Ցերկան։ ՀՎՖ-ն նաև հատուկ նվեր մեդալ և հուշանվեր նվիրեց Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, ով իր խոսքում նշեց, որ կարևոր է նման մրցաշարեր անցկացնել Հայաստանում մեր երկրում վոլեյբոլի մակարդակը բարձրացնելու համար, և որ մեր խաղացողները կարող են օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի համար 2024 թվականին: Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ Հայաստանի առաջատար լրատվական ալիքները: