ԽՄՕՄՄ թիմը ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2021 թվականի տղամարդկանց առաջնության չեմպիոն:

Հունիսի 28-ից-30-ը Երևանի Գրանդ-սպորտ մարզահամալիրում կայացավ ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը,որին մասնակցեցին 13 զույգեր: Առաջնության մասնակից թիմերը երեք մրցակցային օրերի ընթացքում ցուցադրեցին համառ պայքար և գեղեցիկ հանդիպումներ պարգևեցին հանդիսատեսին:

Կիսաեզրափակիչ դուրս եկած՝ՖԻՄԱ,ԽՄՕՄՄ,ԲԿՄԱ և Գյումրի թիմերը առժանիորեն կարող էին նվաճել չեմպիոնի կոչումը,սակայն եզրափակիչ փուլ դուրս եկան ՝ԽՄՕՄՄ և ՖԻՄԱ թիմերը: Երրորդ տեղի համար պայքարեցին ԲԿՄԱ (Սամվել Ղասաբօղլյան/Խաչատուր Ասմարյան) և Գյումրի (Անդրէ Սիմոնի/Արամայիս Իսրայելյան) զույգերը:Հանդիպումը անցավ շատ լարված և դիտարժան պայքարում՝ի վերջո հաղթեցին բանակայինները 2:0 հաշվով:

Չեմպիոնական պայքարը ընթացավ ՖԻՄԱ (Ռազմիկ Հակոբյան/Աշոտ Բալաբեկյան) և ԽՄՕՄՄ (Վահե Նազարյան/Կարեն Խալաթյան) թիմերի միջև: Առաջին խաղափուլը առանց պայքարի փորձառու ՖԻՄԱ թիմը հաղթեց շատ հեշտությամբ,սակայն երկրորդ և երրորդ խաղափուլերում ԽՄՕՄՄ թիմի տղաները կարողացան հավաքվել և գերազանց խաղ ցուցադրել մրցակցին չթողնելով ոչ մի շանս հաղթելու համար:ԽՄՕՄՄ թիմի տղաները արժանիորեն հաղթեցին եզրափակիչ հանդիպումը՝ 2:1 հաշվով:

Մրցանակային տեղեր գրաված թիմերին պագևատրեցին ՀՎՖ մրցավարական հանձնաժողովի նախագահ՝Ալբերտ Կարապետյանը,ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն նվաճումների վարչության բաժնի պետ՝Արթուր Սեդրակյանը և ՀՎՖ նախագահ՝ Հրաչյա Մուրադյանը: Թիմերը պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով, մեդալներով, գավաթներով և նվերներով:

Առաջնության մրցանակակիր Ռազմիկ Հակոբյանը պարգևատրվեց հատուկ մրցանակով լողափնյա վոլեյբոլում մշտապես բարձր արդյունքներ ցուցադրելու համար և ՀՎՖ գլխավոր քարտուղար՝Կարեն Ասմարյանը մինջ պարգև հանձնելը ներկայացրեց Ռազմիկ Հակոբյսնի կենսագրությունը ներկաներին և մաղթեց մեր մարզիկին բարի ծառայություն ՀՀ պաշտպանության բանակում: