Լեհաստանի վոլեյբոլի Մ18 թիմը Արևելյան Եվրոպական երկրների առաջնության հաղթող:

Այսօր ավարտվեց վոլեյբոլային տոնը Երևանում:
Ավարտվեց Եվրոպայի Մ18 տարեկանների առաջին փուլի առաջնությունը Երևանի քաղաքի «Գազպրոմ Արմենիա Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մարզադահլիճում:
Առաջնության չեմպիոն դարձավ Լեհաստանի թիմը,երկրորդ տեղ գրավեց Ռուսաստանի թիմը,երրորդ տեղ գրավեց Ուկրաինայի թիմը:
Վերջին խաղային օրը մրցեցին Հայաստանի և Էստոնիայի թիմերը,հաղթեց Էստոնիայի թիմը ՝3:0 հաշվով:

3-4 տեղերի համար մրցեցին Բելառուսի և Ուկրաինայի թիմերը,գերլարված և հետքարքիր պայքարում հաղթեց Ուկրաինայի թիմը՝3:1 հաշվով:
Առաջնության չեմպիոնի պայքարում Լեհասանի թիմին անհրաժեշտ էր հաղթել երկու խաղափուլում,սակայն Ռուսաստանի թիմը կարողացավ առաջին երկու խաղափուլերում պարտվելուց հետո ուժ գտնել և հաղթել խաղը՝3:2 հաշվով:
Այս հաշիվը միայն ձեռնտու էր Լեհաստանի հավաքական թիմին,որը հռչակվեց առաջնության չեմպիոն:

Առաջնության պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար՝Կարեն Գիլոյանը,ՀՎՖ նախագահ՝Հրաչյա Մուրադյանը,Գազպրոմ Արմենիա ուսումնական կենտրոնի տնօրեն՝Ալեքսանդր Գրիգորյանը,Էսկո Ֆարմ ընկերության նախագահ՝Աշոտ Գասպարյանը,ՀՀ ԿԳՄՍՆ բաժնի պետ՝Արթուր Սեդրակյանը:
Առաջնության պատվավոր հյուրերը պարգևատրեցին մրցանակակիր թիմերին,լավագույն խաղացողներին,լավագույն մրցավարներին,ինչպես նաև ՀՎՖ կողմից հատուկ մրցանակներ հանձնվեցին առաջնության պատվավոր հյուրերին,առաջնության տեխնիկական պատվիրակին և սուպերվայյզերին: