Արաբկիր և ԽՄՕՄՄ թիմերը Խաչիկ Ասմարյանի անվան ՀՀ երիտասարդական առաջնության հաղթողներ:

Մայիսի 19-ից 22-ը «Դինամոյում» ու Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի դահլիճում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանի անվան վոլեյբոլի երիտասարդական առաջնությունը, որի մասնակցել են 6 տղաների ու 5 աղջիկների թիմեր:
Եզրափակիչում ԽՄՕՄՄ-ի աղջիկների թիմը 3:1 հաշվով հաղթանակի է հասել «Վանի» նկատմամբ: Իսկ տղաների «Արաբկիր» թիմը վստահ առավելության է հասել ԽՄՕՄՄ-ի նկատմամբ (3:0):

«Մրցաշարը լինելու է ամենամյա: Մյուս տարի այն կլինի միջազգային: Վրացիները նույնպես ցանկանում էին մասնակցել, բայց ճանապարհները փակ են՝ չկարողացան: Մրցաշարի կարգը պետք է բարձրացնենք՝ ավելի շատ ու որակյալ թիմերով»,-ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ասմարյանը:

Մրցանակակիրները ստացել են պատվոգրեր, մեդալներ, գավաթներ, իսկ առաջնության լավագույն խաղացողները տուն են գնացել հատուկ մրցանակներով:
Ներկայացնում ենք վերջնական դիրքերը.
Աղջիկներ

  1. ԽՄՕՄՄ
  2. «Վան»
  3. «Արցախ»
  4. «Շենգավիթ»

Տղաներ

  1. «Արաբկիր»
  2. ԽՄՕՄՄ
  3. «Գավառ»
  4. Հայաստանի երիտասարդական հավաքական
  5. «Հնաբերդ»
  6. «Գյումրի»    

Հունիսի 1-ից Աշտարակում կկայանա Հայաստանի պատանեկան առաջնությունն, որին կմասնակցեն մինչև 15 տարեկան տղաների ու աղջիկներ թիմեր: