Արաբկիր և Ավան թիմերը ՀՀ վոլեյբոլի 2021 թվականի Մ15 տարեկանների առաջնության հաղթողներ:

Ս/թ մայիսի 31-ից-հունիսի 4-ը Աշտարակ քաղաքի <<Սևան>> մարզական ընկերության մարզադահլիճում անցկացվեց ՀՀ 2021 թվականի վոլեյբոլի Մ15 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցելու իրավունք էին ստացել մասնակցել վեցական թիմեր՝

աղջիկներ՝Աշտարակ,Արցախ, Սիսիան,Ավան,Երևանի հավաքական,Գեղաշեն տղաներ՝Սիսիան,Վանաձոր,Նոր-Նորք,Արաբկիր,ԽՄՕՄՄ,Երևանի հավաքական: Առաջնության մասնակից թիմերը կարողացան ցուցադրել իրենց պատրաստության լավագույն կողմերը և հանդիսատեսը ականատես եղավ գերլարված և հետաքրքիր հանդիպումների: Տղաների պայքարում չորս թիմեր ունեին մեծ հնարավորություններ նվաճելու համար առաջնության չեմպիոնի կոզումը,սակայն առավել ուժեղ գտնվեց Արաբկիր թիմը՝ հաղթելով եզրափակիչ խաղում Վանաձոր թիմին 2:0 հաշվով: Երրորդ տեղի համար հանդիպումը հաղթեցին Երևանի հավաքականի տղաները՝ԽՄՕՄՄ թիմին 2:0 հաշվով: Աղջիկների պայքարը ըստ մասնագետների կարծիքների առավել որակյալ և դիտարժան էր: Բոլոր թիմերը գերազանց պատրաստվել էին առաջնությանը, այստեղ կարելի է նշել Արցախի,Սիսիանի և Գեղաշենի աղջիկների թիմերին,որոնք կարող էին գրավել էլ ավելի բարձր տեղեր,սակայն ավելի փորձառու Ավան թիմը հաղթելով եզրափակչում Երևանի հավաքական թիմին և մնացած բոլոր մրցակիցներին նվաճեց առաջնության չեմպիոնի կոչումը: Երկրորդ տեղ գրավեց Երևանի հավաքականը,իսկ երրորդ տեղ գրավեց Արցախ թիմը: Մրցանակային տեղեր գրաված թիմեր պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով,գավաթներով: Թիմերին պարգևատրեցին ՀՎՖ նախագահ՝Հրաչյա Մուրադյանը,Աշտարակի ՄՊՄԴ տնօրեն՝Արմեն Առաքելյանը և մասնակից թիմերի մարզիչները:

Առաջնության լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝
Աղջիկներ՝
1.Հարությունյան Անգելին (Արցախ)
2.Եփրիկյան Արփինե (Երևանի հավաքական)
3.Կարապետյան Ամալյա (Աշտարակ)
4.Ղուկասյան Ինգա (Ավան)
Տղաներ՝ 1.Ղասաբօղլյան Արմեն (Արաբկիր)
2.Վարդերեսյան Հենրիկ (Վանաձոր)
3.Հակոբյան Արտյում (Երևանի հավաքական)
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՎՖ կողմից տրվեցին գնդակներ,Արաբկիր թիմին վոլեյբոլի ցանց,ինչպես նաև պարգևատրվեցին գնդակներով Էջմիածնի ՄՊՄԴ-ը և Աշտարակի ՄՊՄԴ-ը: Հատուկ սահմանված նվերները հանձնվեց առաջնության չեմպիոն թիմերի մարզիչներ՝Շողիկ Բալյանին և Գրիգորի Ամբարյանին: Աշտարակ քաղաքի մարզադպրոցի սաների ծնողների կողմից ՀՎՖ-ին հանձնվեց առաջնության խորհրդանիշով տորթ,որը համտեսեցին առաջնության բոլոր մասնակիցները: Աշտարակ քաղաքում այս առաջնությունը առաջին անգամ էր անցկացվում և ՀՎՖ ներկայացուցիչների կողմից մարզադահլիճի կահավորումը և սպասարկումը գնահատվել է գրազանց և տեղում որոշում կայացվեց արդեն 2022 թվականին ՀՎՖ կողմից կկազմակերպել ՀՀ տարիքային առաջնություն Աշտարակ քաղաքի <<Սևան>> մարզական ընկերության մարզադահլիճում: