Ավան կանանց թիմը ՀՀ 2021 թվականի առաջնության չեմպիոն:

Այսօր ավարտվեց ՀՀ կանանց լողափնյա վոլեյբոլի 2021 թվականի առաջնությունը,որին մասնակցեցին 12 թիմեր:

Այսօր կայացան առաջնության եզրափակիչ հանդիպումները՝ 3-4 տեղերի համար մրցեցին Վան-1 և ՎԲԵԹ /Սոնա Սահակյան/Տաթևիկ Մարտիրոսյան/ թիմերը,հանդիպումը հաղթեց Վան-1 /Աննա Գալուստյան/Օֆելյա Մաթոսյան/ զույգը: 1-2 տեղերի համար մրցեցին Վան-2 /Սվետլաննա Մարգարյան/Էլիշկա Կինդոլովա/ - Ավան-1 /Մերի Պողոսյան/Դիաննա Մելքումյան/ զույգերը: Եզրափակիչ հանդիպումը հաղթեց Ավան-1 թիմը ՝2:1 հաշվով:

Մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրեցին ՀՎՖ նախագահության անդամներ՝ Գրիգորի Ամբարյանը,Կարինե Սերոբյանը և ՀՎՖ նախագահ՝Հրաչյա Մուրադյանը: Մրցանակակիր զույգերը պարգևատրվեցին մեդալներով,գավաթներով և նվերոներով,ինչպես նաև պարգևատրվեցին հատուկ հուշամեդալներով առաջնության մրցավարները: