Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

ՀՀ հավաքական թիմը «Ուսանողական աշխարհի առաջնության» մասնակից
2018-07-08 00:00:00

Հուլիսի 9-13-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվելու է լողափնյա վոլեյբոլի համալսարանական աշխարհի 9-րդ առաջնությանը` 2018 FISU World University Beach Volleyball Championship, որին առաջին անգամ մասնակցելու պատվին արժանացել է լողափնյա վոլեյբոլի 2018 թվականի ՀՀ չեմպիոն դարձած Աշոտ Բալաբեկյան/Ռազմիկ Հակոբյան զույգը : ՀՀ պատվիրակնությունը մրցավայր`Գերմանիա է մեկել` հուլիսի 7-ին: Քիչ առաջ տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով հայտնի դարձան այս ստուգատեսում լողափնյա վոլեյբոլի ՀՀ ուսանողական ընտրանու խմբային մրցաշարի մրցակիցները: Մրցաշարի մասնակից զույգերը բաժանվել են 8 խմբի`յուրաքանչյուրում ընդգրկված է 4 -ական զույգ: Ընդհանուր առմամբ մրցաշարում չեմպիոնի կոչումը վիճարկելու են 25 երկրի 32 զույգեր: 2-ական զույգեր են ներկայացրել Գերմանիան, Իսպանիան, ԱՄՆ-ը,Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան և Սիրիան, իսկ մյուս երկրները ունեն միայն 1-ական զույգ: ՀՀ հավաքականը ընդգրկվեց D խմբում , որտեղ ուժերն է չափելու Ավստրիայի, Կիպրոսի, և Սլովենիայի հավաքականների հետ: Խմբային մրցաշարի ավարտից հետո, խմբերում 1 - 2-րդ տեղերը գրաված զույգերը օլիմպիական մրցակարգով պայքարը կշարունակեն հաջորդ փուլում: Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:

Մեր Գործընկերները