Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Ֆելիքս Դալլաքյանի անվան հուշամրցաշարը ավարտվեց
2018-04-30 00:00:00

 

Ապրիլի 27-29 Վանաձոր քաղաքում անցկացվեց Ֆելիքս Դալլաքյանի անվան վոլեյբոլի պատանեկան հուշամրցաշարը,որին մասնակցեցին 9 թիմեր:Եռօրյա պայքարում հուշամրցաշարում կայացան շատ հետաքրքիր և լարված հանդիպումներ,որոնց ներկա էին բազմաթիվ Վանաձորցիներ և հյուրեր:Տղաների մոտ թիմերը հանդես եկան ենթախմբերում,իսկ աղջիկները շրջանաձև համակարգերով:Ապրիլի 29-ին կայացան հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումները՝տղաների մոտ 3-4 տեղերի համար պայքարեցին Աջափնյակ և Սիսիան թիմերը՝հաղթեց Աջափնյակ թիմհ 2։1 հաշվով,իսկ եզրափակիչ խաղում հանդիպեցին Արաբկիր-Վանաձոր թիմերը։ Լարված և հետաքրքիր պայքարում հաղթեցին Վանաձորի թիմի տղաները 2։0 հաշվով։ Աղջիկների մոտ եզրափակիչ խաղում հանդիպեցին Աշտարակի և Սիսիանի թիմերը,որում բոլորի համար անակնկալ ձևով հաղթեցին Աշտարակը ներկայացնող աղջիկները։ Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով գավաթներով,իսկ լավագույն խաղացողներ ճանաչվածները պարգևատրվեցին մրցանակներով։ ՀՎՖ կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին ՝Վանաձորի ՄՊՄԴ տնօրեն՝Գուրգեն Գևորգյանը,ՀՎՖ փոխնախագահ՝Արթուր Եթիմյանը,Վանաձորի ՄՊՄԴ վոլեյբոլի գլխավոր մարզիչ՝Ալեքսանդր Մամունցը և ՎՊՀ վոլեյբոլի մարզիչ՝Մարինե Նուրիջանյանը։

 

Մեր Գործընկերները