Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

Կայացավ ՀՎՖ ամփոփիչ նախագահության նիստը
2017-12-27 00:00:00

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նախագահության նիստը որը վարեց ՀՎՖ նախագահ՝Հարաչյա Մուրադյանը:
Նախագահության նիստին ներկա էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Երևան քաղաքում սպորտը համակարգող Գոռ Վարդանյանը:ՀՎՖ 2017 թվականին կատարված աշխատանքներին հաշվետվությունով հանդես եկավ ՀՎՖ գլխավոր քարտուղար՝ Կարեն Ասմարյանը:Ներկաների դրական գնահատականին արժանացած ՀՎՖ 2017 թվականի հաշվետվությունը և ընդունվեց՝ ի հաստատում 2018 թվականի ՀՎՖ միջոցառումների օրացույցային պլանը:ՀՎՖ նախագահության նիստի օրակարգային բոլոր կետերին և նախագծերին տրվեցին դրական գնահատականներ՝
1.Ազգային կարգի մրցավարի կոչում շնորհել՝
Աշոտ Բալաբեկյանին և Մերի Սահակյանին
2.Ընդունել նոր նախագիծ՝ ՀՎՖ պատվավոր մրցավար կոչում շնորհելու վերաբելյալ:
3.ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների ընտրության կարգը:
4.Հաստատել տպագրության՝ Կարեն Ասմարյանի կողմից հեղինակած <<Վոլեյբոլ>> ուսումնական ձեռնարկը:
ՀՎՖ նախագահության նիստից հետո կայացավ 2017 թվականի լավագույն մարզիկների,մարզիչների,մրցավարների շնորհակալագրերի և հուշանվերիների հանձման արարողությունը:

Մեր Գործընկերները