Միացիր Մեզ

Ֆոտո Նյութեր

Վիդեո Նյութեր

Օգտակար Հղումներ

Նորություններ - Իրադարձություններ

ՖԻՄԱ և ԽՄՕՄՄ թիմերը ՀՀ 2017 թվականի չեմպիոններ
2017-11-15 00:00:00

Ավարտվեց ՀՀ 2017 թվականի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնության երկրորդ՝եզրափակիչ փուլը։Հինգօրյա պայքարում ՀՀ 2017 թվականի վոլեյբոլի բարձրագույն խմբի չեմպիոններ հռչակվեցին ՖԻՄԱ տղամարդկանց և ԽՄՕՄՄ կանանց թիմերը։Առաջնությանը մասնակցում էին հինգական թիմեր,տղամարդկանց մոտ երկրորդ տեղ գրավեց Արցախ թիմը,իսկ երրորդ տեղ ՀԱՊՀ թիմը։Կանանց մոտ երկրորդ տեղ գրավեց Նժդեհ թիմը,երրորդ տեղ գրավեց Արցախ թիմը։Բոլոր մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով և գավաթներով,ինչպես նաև լավագույն մարզիկների համար նախատեսված մրցանակներով։Առաջնության լավագույն խաղացողներ ճանաչվեցին տղամարդկանց մոտ՝Արամ Մելքոնյանը(ՖԻՄԱ),իսկ կանանց մոտ Վերոնիկա Կոշկարյանը(ԽՄՕՄՄ)։Մրցանակները թիմերին և մարզիկներին հանձնեց ՀՎՖ նախագահ՝Հրաչյա Մուրադյանը։

Մեր Գործընկերները