Հարգելի՛ այցելու,
Ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում:
Հուսով եմ այստեղ Դուք կկարողանաք գտնել Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները` կապված միջազգային և հայաստանյան վոլեյբոլի գործունեության հետ:
Այս էջում կարող եք ծանոթանալ Հայաստանում վոլեյբոլի ձեռքբերումներին, մեր մարզիկների հաջողություններին, անելիքներին և միջազգային վոլեյբոլում տեղի ունեցող նորություններին: Կայքէջում կարող եք գտնել տեղեկություն Հայաստանի վոլեյբոլի պատմության, միջազգային անցուդարձի, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքների և անելիքների մասին, գտնել վոլեյբոլի մասին Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Վստահ եմ, որ պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը կնպաստի, որ Հայաստանում վոլեյբոլը էլ ավելի արագորեն զարգանա և նոր թափ ստանա ինչպես ՀՀ-ում և Արցախում, այնպես էլ միջազգային ասպարեզում:
Վստահ եմ, որ մեր բարձրակարգ մարզիկները ամեն ինչ կանեն հայաստանյան վոլեյբոլի խաղամակարդակի բարձրացման համար, և մեր մարզիկների անունները կհնչեն միջազգային ասպարեզում, ընդհուպ մինչև օլիմպիական խաղերում հաղթանակներ և ՀՀ-ի դրոշի բարձրացում սպորտային ամենաբարձր հարթակներում:
Շնորհակալություն վոլեյբոլի նկատմամբ Ձեր հետաքրքրության համար:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ
Հրաչյա Մուրադյան